Ավստրալիայում նախկին բռնցքամարտիկը «ծեծի է ենթարկել» շնաձկանը

13:00 • 01.08.15

Նոր Հարավային Ուելսի (Ավստրալիա) ափերի մոտ սերֆինգով զբաղվելու ժամանակ նախկին բռնցքամարտիկ Քրեյգ Այսոնի վրա շնաձուկ է հարձակվել: Տղամարդը կարողացել է ազատվել իր վրա հարձակված գիշատիչից, գրում է segodnya.ua-ն:

 

Տեղի ունեցածի ականատեսները պատմել են, որ Այսոնը ծովում է եղել, երբ հայտնվել է շնաձկան լողակը: Մի քանի վայրկյան անց ձուկը հարձակվել է սերֆինգիստի վրա, բայց նա կարողացել է մի քանի հարված հասցնել նրան: Դիմադրության բախվելով՝ շնաձուկը հեռու է լողացել, իսկ նախկին բռնցքամարտիկն ուղղվել է հիդրոցիկլի ուղղությամբ, որի վրա փրկարար է եղել:

 

Այսոնը ոտքերի և ձեռքերի շրջանում տարբեր վնասվածքներ է ստացել, բայց ավստրալացու կյանքին վտանգ չի սպառնում: