Քլինթոնները 8 տարում մոտ 140 մլն դոլար են վաստակել
Բիլ և Հիլարի Քլինթոնները տեղեկացրել են, որ 2007-2014 թվականներին նրանց եկամուտը կազմել է գրեթե 140 մլն դոլար, գրում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ այդ ընթացքում իր ընտանիքը վճարել է 43.6 մլն դոլարի չափով հարկ, ևս 15 մլն դոլարն իրենց Clinton Foundation ընտանեկան հիմնադրամի միջոցով ուղղվել է բարեգործությանը։
Քլինթոնները դասախոսություններ են կարդում, որոնց համար բարձր են վճարվում։ 2013-ին նրանց ընտանիքը դասախոսությունների շնորհիվ 22.85 մլն դոլար է վաստակել։
Հիլարի Քլինթոնի յուրաքանչյուր ելույթ գնահատվում է 225.000 դոլար, իսկ Բիլ Քլինթոնինը տատանվում է 125-750.000 դոլարի սահմաններում։
Կարդացեք նաև՝ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողները՝ ըստ Forbes-ի (լուսանկարներ)










