Կոլումբիայում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել. կա 11 զոհ
Լուսանկարը՝ Stringer Mexico / Reuters-ի
Կոլումբիայում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, որում գտնվող բոլոր 11 մարդիկ զոհվել են, գրում է El Heraldo-ն։
CASA-235 ինքնաթիռն ընկել է Ագուստին-Կոդասի շրջանի գյուղական համայնքում։
Ինքնաթիռի վթարի մասին տեղեկությունը հաստատել են Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունում։
Ինչպես տեղեկացնում է երկրի պաշտպանության նախարարությունը՝ վթարի պատճառը կարող էր լինել շարժիչի խափանումը։
Չնայած դրան՝ տեղի բնակիչները, ովքեր ականատես են եղել պատահարին, հայտնում են, որ ինքնաթիռը հրդեհվել է օդում, ապա՝ ընկել։ Հնարավոր է՝ ինքնաթիռին հարվածել է կայծակը, և այն հրդեհվել է օդում։
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն իր ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին և հարազատներին։










