Ամերիկացին ձևափոխել է աթոռն այնպես, որ իր 3 երեխաների համար միաժամանակ հեքիաթներ կարդա (լուսանկարներ)

10:25 • 01.08.15

Ամերիկացի փայտագործ Հալ Թեյլորը, ով սիրում է հեքիաթներ կարդալ իր սիրելի երեխաների համար, այնպիսի աթոռ է ստեղծել, որի վրա կարող է տեղավորվել միանգամից չորս մարդ՝ երեք երեխա և մեկ մեծահասակ, գրում է Bored Panda-ն։

 

Քանզաս նահանգում բնակվող Թեյլորը պատմել է, որ որոշել է նման բան ձեռնարկել այն բանից հետո, երբ ծնվեց իր երրորդ երեխան՝ Ռոզին։ Նա չէր կարողանում բոլորին տեղավորել այնպես, որ հարմարավետ հեքիաթասացության ժամ անցկացնի։

 

Նա այնպես է ձևափոխել աթոռը, որ դրա երկու կողմերում երկու փոքրիկ աթոռակներ են հայտնվել, որոնց վրա կարող են նստել երկու փոքրիկներ։ Թեյլորը նստում է մեջտեղում և իր գրկում նստեցնում ամենափոքրին և հեքիաթներ ընթերցում նրանց համար։

 

Հալ Թեյլորն իր հեղինակային աթոռն անվանել է Storytime Rocking Chair, որի ձեռագործ տարբերակները նա վաճառում է 7000-7500 դոլարով՝ իր անհատական վեբկայքում։ 

 

storytime-rocking-chair-read-books-children-hal-taylor-1storytime-rocking-chair-read-books-children-hal-taylor-9storytime-rocking-chair-read-books-children-hal-taylor-3storytime-rocking-chair-read-books-children-hal-taylor-7storytime-rocking-chair-read-books-children-hal-taylor-16storytime-rocking-chair-read-books-children-hal-taylor-10storytime-rocking-chair-read-books-children-hal-taylor-14