Ֆինլանդիան չի ների Հունաստանի պարտքը

14:38 • 01.08.15

Լուսանկարը՝ severpost.ru-ի

 

Ֆինլանդիան նախկինի պես պատրաստ չէ ներել միջազգային վարկատուների առաջ Հունաստանի ունեցած պարտքի մի մասը, հայտնում է Yle հեռուստաընկերությունը։

 

Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Յուխա Սիպիլյան։

 

«Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումն այն մասին, որ Հունաստանին օգնության նոր ծրագիր չի առաջարկվելու մինչև այն ԵՄ-ի հետ համաձայնության չգա, չի փոխում Ֆինլանդիայի դիրքորոշումը։ Եվրոգոտու երկրներից ոչ մեկը պատրաստ չէ դրան։ Դա էր հանդիպման ժամանակ բոլոր երկրների կողմից կայացված որոշումը։ Այդ ժամանակ պարզ դարձավ, որ պարտքերը ներելու դիրքորոշմանն իրականում ոչ ոք չի աջակցում»,-ասել է Սիպիլյան։

 

Վարչապետը նաև նշել է, որ օգնության երրորդ փաթեթ հատկացնելու մասին բանակցությունները նոր են սկսվել և մեկ ամսվա ընթացքում «անհրաժեշտ է պարզապես լուծում գտնել», փոխանցում է gazeta.ru-ն։