Երևան-Իջևան ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի մեքենա է շրջվել, որը նաև շարժական գազալցակայան է

14:07 • 01.08.15

Օգոստոսի 1-ին, ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևան քաղաքի «Աղաբեկ» կոչվող ռեստորանի մոտակայքում մեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի (շարժական գազալցակայան) 13 LU 397 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Գ.) Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան 62-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:


Ինչի արդյունքում Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ-ի մոտակայքում շրջված «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Ս. Գ.) ավտոմեքենան (շարժական գազալցակայան) և 500լ տարողությամբ՝ 7 և 400լ տարողությամբ՝ 3 գազի բալոններ տեղափոխվել են անվտանգ տարածք: