Մուլլա Մանսուր. մենք կշարունակենք ջիհադը

23:13 • 01.08.15

«Թալիբան» շարժման ենթադրյալ նոր առաջնորդ մուլլա Մանսուրը դիմել է բոլոր թալիբներին աուդիոհաղորդագրությամբ, որտեղ կոչ է արել չհանգստանալ, մինչև ողջ Աֆղանստանը չանցնի իսլամական հսկողության տակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նա մասնավորապես ասել է. «Երբ մենք լսում են տարբեր գործընթացների, օրինակ, խաղաղ գործընթացի մասին, այդ ամենը թշնամու քարոզչական արշավներն են: Մենք կշարունակենք մեր ջիհադը մինչև չհաստատենք իսլամիստական կառավարում ողջ երկրում»:

 

Ենթադրվում է, որ մուլլա Ահտար Մանսուրը հաջորդել է «Թալիբան» շարժման առաջնորդ մուլլա Օմարին, որի մահվան մասին տեղեկությունները հայտնվեցին հուլիսի 29-ին:

 

Աֆղան թալիբների գերագույն խորհրդի ներկայացուցիչ մուլլա Աբդուլ Մանան Նիյազին BBC-ին հայտնել է, որ խրոհրդի հետ խորհրդակցություններ չեն եղել խմբավորման նոր առաջնորդի ընտրության առթիվ, ինչը լրագրողներին հիմք է տվել խոսել շարժման ներսում պառակտման մասին: