Ծաղկաձորում 20-ամյա քաղաքացին ընկել է կվադրոցիկլից ու մահացել

19:28 • 01.08.15

Օգոստոսի 1-ին ` ժամը 15:21-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու մոտակայքում քաղաքացին ընկել է կվադրոցիկլից, որն էլ շրջվել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է օգնություն:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզի օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Թեղենիսի լեռ, 2-րդ ճոպանուղու միջնամասում «Յամահա» մակնիշի (վարորդ ` 1995 թ. ծնված Լ. Թ.) կվադրոցիկլը շրջվել է, ինչի հետևանքով վարորդ Լ. Թ.-ը տեղում մահացել է:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են կվադրոցիկլը: