Մերկելը պատրաստվում է 4-րդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնում. լրատվամիջոցներ
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է իր թեկնածությունը 4-րդ անգամ առաջադրել կանցլերի պաշտոնում: Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին հայտնել է հունական Zougla պարբերականը` վկայակոչելով Der Spiegel հանդեսի քաջատեղյակ աղբյուրին:
Ըստ պարբերականի ունեցած տվյալների՝ Մերկելը պատրաստվում է առաջադրվելու մասին տեղեկացնել եկող տարվա սկզբին: Հայտնի է, որ Գերմանիայում կանցլերի ընտրությունները կայանալու են 2017թ.:
Աղբյուրը հավելում է, որ Մերկելն արդեն հանդիպել է Քրիստոնեա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղարի և կուսակցության մյուս բարձրաստիճան ներկայացուցիչների հետ` քննարկելու սպասվելիք նախընտրական արշավի մանրամասները:










