Samsung-ի շահույթը 8%-ով նվազել է՝ սմարթֆոնների շուկայում խնդիրների պատճառով

13:09 • 01.08.15

Լուսանկարը՝ wsj.com-ի

 

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունն ավարտել է ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակը՝ շահույթի 8% անկում գրանցելով, ինչը պայմանավորված է սմարթֆոնների շուկայում առաջացած խնդիրներով, որոնք կապված են հիմնականում չինական մրցակիցների գործունեության հետ, գրում է Yonhap-ը։

 

2015-ի ապրիլ-հունիս ամիսներին Samsung-ի զուտ շահույթը կազմել է 5.75 տրլն վոն, որը մոտ 4.95 մլրդ դոլար է՝ մեկ տարի առաջվա 6.25 տրլն վոնի՝ 5.4 մլրդ դոլարի դիմաց։

 

Ի տարբերություն առաջին երեք օրացուցային ամիսների՝ եկամուտներն աճել են 24%-ով:

 

Ընկերության օպերացիոն շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 4%-ով (5.9 մլրդ դոլար)։