Ստավրոպոլում վարորդը չի ցանկացել զիջել հետիոտնին և կրակել է նրա վրա

16:26 • 01.08.15

Լուսանկարը՝  Միխայիլ Մետցել/ТАСС գործակալության

 

Ստավրոպոլում (ՌԴ) իրավապահները ձերբակալել են 32-ամյա վարորդին, ով կրակել է տրավմատիկ ատրճանակից փողոցն անցնել փորձող հետիոտնի վրա, գրում է rg.ru-ն։


Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում։ Մեքենայի վարորդը չի ցանկացել փողոցն անցնել փորձող տղամարդուն զիջել, վիճաբանություն է սկսվել և վարորդը հինգ անգամ կրակել է նրա վրա։ Ավելի ուշ, նա ատրճանակով հարվածել է հետիոտնի դեմքին, հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարությունից։


Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով, կատարվում է քննություն։