Թուրքիայում բռնել են ԻՊ-ին միանալ փորձող ռուսին՝ sms-ում թույլ տված սխալի պատճառով

18:06 • 01.08.15

Թուրքիայում բռնել են Դաղստանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մի ուսանողի, ով փորձել է անցնել Սիրիայի հետ սահմանը և միանալ «Իսլամական պետությանը». նրան անմիջապես փոխանցել են ծնողներին, գրում է tvrain.ru-ն:

 

Երիտասարդի ծնողների մոտ կասկածներ են առաջացել այն բանից հետո, երբ տղան գրել է, որ հանգստանում է Անկարայի հյուրանոցում, որը ծովափից մոտ երկու կիլոմետր հեռու է: Մինչդեռ Թուրքիայի մայրաքաղաքը հեռու է գտնվում ծովից:

 

Դրանից հետո ծնողները սկսել են անհանգստանալ և շտապ մեկնել են Թուրքիա: Թուրքիայի զինվորականները կարողացել են արագ նրա որոնողական աշխատանք իրականացնել, հուլիսի 31-ին նրան փոխանցել են ծնողներին Տրապիզոն քաղաքում:

 

Երիտասարդի հայրը պատմել է, որ նա կես տարի առաջ սկսել է ակտիվ մզկիթ հաճախել: Ընտանիքին նա հաճախ ասել է, որ անհրաժեշտ է աջակցել ջիհադին և սկսել կռվել «Իսլամական պետության» կողմից: