Daily Mail-ը հայտնել է ավիաաղետի հետևանքով Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամների զոհվելու մասին (լուսանկարներ)
Լուսանկարը՝ Global look press-ի
Բրիտանական Daily Mail պարբերականը հայտնել է, որ ենթադրություններ կան, որ Մեծ Բրիտանիայում մասնավոր ինքնաթիռի պայթյունից զոհվել են նախկին «թիվ 1 ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները։
Պարբերականը գրում է, որ Հեմփշիր և Սարեյ կոմսությունների սահմանին գտնվող Բլեքբուշ օդանավակայանում հուլիսի 31-ին՝ ուշ երեկոյան, մասնավոր ինքնաթիռ է պայթել։
Ինքնաթիռում գտնվել է 3 ուղևոր և 1 օդաչու։ Վայրէջք կատարելու ժամանակ օդաչուն անցել է թռիչքուղու կողքով, որից հետո այն դուրս է եկել օդանավակայանի տարածքից, քանդել է ցանկապատը և առաջ շարժվելով՝ հասել է մոտակա բենզալցակայանին և պայթել։
Բացի ինքնաթիռում գտնվողներից, այլ տուժածներ չկան։ Իրավապահները բացառել են ահաբեկչական հարձակման վարկածը։
Ինքնաթիռը գրանցված է եղել Salem Aviation ընկերությունում, որը պատկանում է Լադենի ընտանիքին և անվանվել է Ուսամա բեն Լադենի եղբոր անունով։ Բացի այդ, օդանավը ժամանել էր Միլանից, որտեղ Լադենների ընտանիքն ունի գործարար շահեր։
Ըստ պաշտոնական վարկածի՝ Բեն Լադենը սպանվել է 2011-ի մայիսի 2-ին, Պակիստանում։














