ԱՄՆ-ում ձերբակալել են Սպիտակ տուն ներխուժել փորձող կնոջը

11:07 • 01.08.15

Լուսանկարը՝ Kevin Lamarque / Reuters-ի

 

Վաշինգտոնում մի կին փորձել է Սպիտակ տան տարածք ներխուժել, որտեղ նրան ձերբակալել են Գաղտնի ծառայության աշխատակիցները, գրում է Reuters գործակալությունը։ 

 
Կինը հաղթահարել է ԱՄՆ նախագահի նստավայրի շուրջ տեղադրված արգելքը և մոտեցել երեք մետրանոց ցանկապատին։
 
 
Այդ պահին նրան կանգնեցրել են Գաղտնի ծառայության աշխատակիցները։
 
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։
 
 
Կնոջ անունը և նրա քայլերի դրդապատճառները չեն նշվում։