WikiLeaks-ն ԱՄՆ-ի կողմից ճապոնացի գործիչներին ու ընկերություններին լրտեսելու մասին փաստաթղթեր է հրապարակել
WikiLeaks սկանդալային կայքը հրապարակել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության գաղտնի փաստաթղթերը՝ Ճապոնիայի պաշտոնյաների ու ընկերությունների լրտեսելու վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, զեկույցները թվագրված են 2007-2009 թվականներին և առնչվում են Ճապոնիայի դիրքորոշմանը միջազգային առևտրի և կլիմայի փոփոխության հետ կապված հարցերում։
Փաստաթղթի իսկությունը դեռ չի հաստատվել, սակայն Ճապոնիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ տեղեկատվության ի հայտ գալու առնչությամբ ԱՄՆ-ի ու Ճապոնիայի կառավարությունների միջև բանակցություններ են սկսվել։










