Ավելի քան 600.000 դոլար. Տատյանա Նավկան պատմել է Դմիտրի Պեսկովին նվիրած թանկարժեք ժամացույցի մասին
Օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան Комсомольская правда-ի հետ զրույցում պատմել է իր ամուսնուն՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին նվիրած հարսանեկան նվերի մասին։
«Ես օլիմպիական չեմպիոն եմ։ Շատ եմ աշխատում, այդ թվում՝ ամռանը։ Եվ, իհարկե, վաստակում եմ իմ աշխատանքով, կարող եմ ինձ թույլ տալ լավ նվեր անել։ Իմ առջև հարսանիքից առաջ, իհարկե, հարց կար՝ ինչ նվիրել սիրելի ամուսնուն։ Եվ ես գտա պատասխանը՝ գնեցի այդ հրաշալի ժամացույցը»,- ասել է Նավկան։
Բացի այդ, նա նշել է, որ այն գինը, որը քննարկում են համացանցում, չի համապատասխանում իրականությանը։
Richard Mille ժամացույցի մասին հայտնել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը։ Նշվում է, որ ժամացույցների տվյալ շարքը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ 30 նմուշ։ Եվ դրանց արժեքը կազմում է 620.000 դոլար։










