Հուլիսին Հայաստանից Վրաստան է մեկնել 181.000 մարդ
Հուլիսին Հայաստանից Վրաստան է մեկնել 181.000 մարդ, ինչը 11.9%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է apsny.ge-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։
Երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 160.200 մարդ (աճը կազմել է 7.9%), երրորդ տեղում է Թուրքիան՝ 152.000 մարդ (աճը կազմել է 12%)։
Ռուսաստանը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը. Վրաստանում հուլիսին հանգստացել է 140.300 ռուս, ինչը 6.6%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Ընդհանուր առմամբ, 2015թ. հուլիսին Վրաստան է այցելել 737.700 մարդ։










