Ճապոնացի լրագրող 2 ամիս բնակվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում
Ճապոնացի լրագրող Տեցույա Աբոն գերազանցել է Սնոուդենին. նա երկու ամիս շարունակ բնակվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ բաժնում:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը` 36-ամյա ճապոնացին հարցազրույցի ժամանակ պատմել է, որ իր բնակությունը օդանավակայանում քաղաքական շարժառիթներ ունի, և ինքը չի ցանկանում ետ գնալ տուն, ինչես նաև Ռուսաստանի քաղաքացիություն է խնդրում:
«Ճապոնիայում անհնար է այլևս ճիշտ ասելը: Լրագրության մեջ ճիշտ ասվածը գոյություն չունի, քանի որ հնարավոր չէ ճիշտը գրել առանց գաղտնիության»,- ասել է ճապոնացին լրատվամիջոցներին:
Ինչպես հաղորդվում է` լրագրողն օդանավակայանում բնակվել է մայիսի 30-ից և իշխանությունները օրինական հիմք չունեն նրան դուրս հանելու միջազգային ժամանումների գոտուց: «Ճապոնացին բնակվում է իր գումարով, և օդանավակայանը խնդիր չի տեսնում նրա բնակության հետ», - ասել են օդանավակայանի ղեկավարությունում:










