Ադրբեջանում եղբայրը կացնահարել է եղբորը
Ադրբեջանում սպանություն է կատարվել՝ եղբայրը կացնահարել է եղբորը, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր երկրի գյուղերից մեկում: Խուդայար Մամեդովն ընտանեկան վեճի ժամանակ կացնով հարված է հասցրել իր եղբորը՝ Մաղերամ Մամեդովին:
Հոսպիտալացված Մամեդովի կյանքը փրկել չի հաջողվել: Նա մահացել է արյան կորստից:
Սպանության համար մեղադրվող Խուդայարը ձերբակալվել է:
Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն:










