BBC-ի հաղորդավարն իր ձեռքն իբրև պլանշետ է օգտագործել եթերում. տեսանյութ
BBC-ի մարզական լուրերի հաղորդավար Քրիս Միթչելը սեփական ձեռքը որպես «պլանշետ» է օգտագործել:
Դա տեղի է ունեցել ուղիղ եթերից անմիջապես հետո, երբ հաղորդավարը կարծել է, թե այլևս եթերում չէ, այնինչ տեսախցիկը ֆիքսել է նրա տարօրինակ պահվածքը:
Կադրում երևում է, թե ինչպես հրաժեշտ տալուց հետո հաղորդավարը բարձրացնում է ձեռքը և մի քանի գործողություն անում ափի վրա` այնպես, ասես սենսորային էկրանի հետ գործ ունի: Նրա արարքի պատճառը անհայտ է:










