Կանադայում 16 սև դելֆին է ափ նետվել, նրանցից 10-ին հաջողվել է փրկել

09:33 • 05.08.15

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում ափ է նետվել 16 սև դելֆին, նրանցից 10-ին հաջողվել է փրկել տեղի բնակիչների ջանքերի շնորհիվ, գրում է Комсомольская правда-ն։

 

Գրինդաները, ինչպես անվանում են այդ կաթնասուններին, հայտնաբերվել են Քեյփ Բրենթոն շրջանի արևելյան լողափերին։ Նախքան մասնագետների ժամանումը, մարդիկ դելֆինների վրա դույլերով ջուր են լցրել, սակայն 6-ին չի հաջողվել փրկել։

 

Ավելի ուշ փրկված դելֆիններին բաց են թողել Ատլանտյան օվկիանոս։