Ռեյունյոն կղզու օդանավի բեկորը մալայզիական կորած օդանավինն է. Մալայզիայի վարչապետ

22:17 • 05.08.15

Հնդկական օվկիանոսի Ռեյունյոն կղզում գտնված օդանավի բեկորը, ինչպես և կասկածվում էր, պատկանում անցած տարի անհայտացած մալայզիական օդանավին:


CNN-ի փոխանցմամբ` այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել են Մալայզիայի իշխանությունները` ի դեմս վարչապետ Նաջիբ Ռազաքի:


Անցած ամիս Ռեյունյոն կղզում ճամպրուկ և օդանավի 2 մետրանոց թև էր հայտնաբերվել: Վերջինս փորձաքննության էր ուղարկվել Ֆրանսիա` Թուլուզում այդ երկրի տրանսպորտի նախարարության լաբորատորիա:


Անցած տարվա մարտին Կուալա Լումպուրից Պեկին թռչող Boeing 777 օդանավը անհետացել էր: Բոլոր 239 ուղևորները մահացած են ճանաչվել, չնայած որ մասունքներ չեն հայտնաբերվել: Իսկ օդանավի անհետացումը մինչ այժմ առեղծված է մնում: