Հունաստանում մի շարք չվերթներ չեղյալ են հայտարարվել՝ ավիադիսպետչերների գործադուլի պատճառով

17:14 • 05.08.15

Հույն ավիադիսպետչերները, ովքեր պահանջում են քաղաքացիական ավիացիայի ոլորտում եվրոպական բարեփոխումների իրականացում, չորեքշաբթի օրը գործադուլ են անցկացրել, ինչի հետևանքով չեղյալ են հայտարարվել մի քանի ներքին և միջազգային չվերթներ, գրում է ria.ru-ն:

 

Չորս ժամ տևած գործադուլի պատճառով Աթենքի միջազգային օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 22 չվերթ, ևս 173-ը հետաձգվել է:

 

Երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչները չեն կարող հստակ տվյալներ տրամադրել ողջ երկրում չեղյալ հայտարարված չվերթների թվի վերաբերյալ, սակայն նրանք ուղևորներին տեղեկացրել են հնարավոր ուշացումների և չեղյալ հայտարարվող չվերթների մասին:

 

Պահանջների չիրականացման դեպքում ավիադիսպետչերները մտադիր են օգոստոսի 14-ից հետո կրկին գործադուլ անել: