3 տարեկան երեխա է թունավորվել

11:27 • 05.08.15



Oգոստոսի 5-ին, ժամը 08.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Երևանի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի բնակարաններից մեկի բնակիչ` 2012 թ. ծնված Ա. Մ.-ը:


Այս մասին հաղորդում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: