ԻՊ–ն Անգելա Մերկելին ուղղված սպառնալիքներով տեսաուղերձ է հրապարակել

19:23 • 05.08.15

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները տեսաձայնագրություն են հրապարակել, որում խոսում են Գերմանիայի և Ավստրիայի տարածքներում ահաբեկչություններ կազմակերպելու մտադրության մասին, ինչպես նաև սպառնում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:


Ինչպես գրում է Газета.Ru-ն` հղում անելով գերմանական Die Welt պարբերականին, զինյալները երկու պատանդի են գլխատել` ապացուցելու իրենց սպառնալիքի լրջությունը: Գլխատումը տեղի է ունեցել ԻՊ-ի կողմից զավթված սիրիական Պալմիրա քաղաքում:


Ինչպես նշվում է` զինյալներն ձայնագրության մեջ առաջին անգամ խոսում են գերմաներեն: Ուղերձում ասվում է, որ տեսանյութն ապացուցում է, որ զինյալների թվում շատ են գերմանացի և ավստրիացի ջիհադականները: