Իտալիան 2 միլիարդ դոլար է ներդնում Իրանի նախագծերում
Թեհրանում Իտալիայի և Իրանի պաշտոնատար անձանց բանակցությունների արդյունքներով ստորագրվել է փոխըմբռնման մասին հուշագիր: Այդ համագործակցության շրջանակներում Իտալիան 2 միլիարդ դոլար կտրամադր Իրանում նախագծերի իրականացման և ապահովագրման համար, գրում է gazeta.ru-ն:
Իտալիայի կողմից փաստաթուղթը ստորագրել է Mediobanca ներդրումային բանկի ներկայացուցիչը: Վարկային կազմակերպությունում կարծում են, որ հուշագիրը կօգնի լավացնել երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները:
Խոսքն արդյունաբերական, շինարարական ոլորտներում նախագծերի մասին է: Իրանական կողմի տեղեկություններով՝ մինչև պատժամիջոցների ռեժիմի սահմանում Իտալիայի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է տարեկան 7 միլիարդ դոլար, իսկ այնուհետև նվազել է մինչև 1,5 միլիարդ դոլարի:
Իրանի փորձագետները սպասում են Իտալիայից 3,3 միլիար դոլարի արտահանման աճ գալիք չորս տարիների ընթացքում:










