Իսպանիայի ջրերում անհետ կորել է ֆրիդայվինգի չեմպիոն Նատալյա Մոլչանովան (լուսանկարներ)
Անհետ կորել է բոլոր ժամանակների մեծագույն ֆրիդայվերներից մեկը համարվող Նատալյա Մոլչանովան, գրում է The Guardian-ը:
Մոլչանովան սուզվել է Իբիցայից հարավ գտնվող Ֆորմենտերա կղզու Լա Սավինա նավահանգստի մոտակայքում 35 մետր խորության վրա, ինչից հետո նրան ոչ ոք չի տեսել: Ենթադրվում է, որ նրան կարող էր տանել ուժեղ ստորջրյա հոսանքը:
53-ամյա Մոլչանովան ազատ սուզման (ֆրիդայվինգ)՝ առանց շնչառական ապարատի սուզվելու աշխարհի 41 ռեկորդ է սահմանել և կարող է շունչը պահել ինը րոպե: Մայիսին նա սուզվել էր 71 մետր խորության վրա՝ Եգիպտոսի ջրերում:
Տեղի փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացրել տարածքում մինչև մայրամուտ, մինչդեռ ուղղաթիռը շրջել է տարածքով նրա հետքերը գտնելու համար:
Նատալյա Մոլչանովայի որդին՝ Ալեքսեյ Մոլչանովը հայտնել է, որ կարծում է՝ իր մայրը մահացել է: Ֆրիդայվինգի համայնքը նույնպես ընդունել է, որ Մալչանովան անհավանական է, որ ողջ մնացած լինի:

















