Սիբիրյան խոցի դեպքերը լաբորատոր հաստատվել են. ՀՀ ԱՆ

11:29 • 05.08.15

Օգոստոսի 4-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված 2 հիվանդի մոտ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:


Հիվանդների ինքնազգացողությունը ներկայումս բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:


Ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: