Նյու Յորքի Բրուքլին թաղամասում հսկայական փոս է գոյացել
Նյու Յորքի Բրուքլին թաղամասում ապրող բնակիչները երեքշաբթի օրն արթնացել են և տարօրինակ տեսարան տեսել. հսկայական փոս, որը կլանել է ճանապարհի մեծ մասը, գրում է France 24-ը:
Էրոզիայի բնական գործընթացի հետևանքով առաջացած փոսը հայտնվել է առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Սանսեթ զբոսայգու մոտ գտնվող խաչմերուկում:
Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Նման փոսերը կարող են աստիճանաբար առաջանալ, կարող են նաև անսպասելի հայտնվել:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2010 թվականին Գվատեմալայում 18 մետր լայնությամբ և մոտ 30 մետր խորությամբ փոսը կլանել է եռահարկ շենքը և դրա մոտ գտնվող տունը:










