Ստամբուլի գործարաններից մեկում բռնկված հրդեհը կարող է քիմիկատների արտահոսքի պատճառ դառնալ
Ստամբուլում գործող կաշվի գործարանում բռնկված հրդեհը կարող է արտադրության մեջ օգտագործվող քիմիկատների արտահոսքի պատճառ դառնալ, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին:
Հրդեհն առաջացել է առայժմ անհայտ պատճառով՝ Ստամբուլի Թուզլա արդյունաբերական գոտում գտնվող կաշվի գործարանում: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ հաշվարկներ:
Մտավախությունից, որ արտադրությունում օգտագործվող քիմիկատները կարող են տարածվել, տարհանվել են հարևան ձեռնարկությունների աշխատակիցները:
Հրդեհի վայրում շարունակում է նարնջա-շագանակագույն ծուխ բարձրանալ: Ոստիկանությունը փակել է մոտակայքում գտնվող ճանապարհները:










