Այովայի ռեստորաններից մեկում մետամֆիտամինի լաբորատորիա է հայտնաբերվել
Ամերիկյան Այովա նահանգում երկու տղամարդ է ձերբակալվել մետամֆիտամինի պատրաստման կասկածանքով, գրում է interfax.ru-ն:
Թմրանյութերի պատրաստման ընդհատակյա լաբորատորիան հայտնաբերվել է մեքսիկական Taco Bell ռեստորանի նկուղում:
Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվածները 31 և 56 տարեկան են: Taco Bell ցանցի ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանցից մեկն այդ ռեստորանի աշխատակից է գրանցված, բայց ոստիկանության այցից հետո անմիջապես հեռացվել է:
Բացի այդ, հայտարարվել է, որ քննության ընթացքում ռեստորանը փակ կլինի:










