ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարը բարձր է գնահատել հայ տանկիստների մասնակցությունը «տանկային բիաթլոնին»
«Տանկային բիաթլոն»-ը ռազմական տեխնիկայի կատարելագործման ազդակ է ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ մասնակից երկրների համար: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը` գոհունակություն հայտնելով հայ տանկիստներից մասնակցությունից: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռիա Նովոստին:
«Ինչ-որ իմաստով սա ոչ միայն տանկիստների մրցույթ է, այլև տեխնիկայի: Ուշադրություն դարձրեք, որ այժմ իրենց ինչ լավ են դրսևորում Ղազախստանի, Հայաստանի, Սերբիայի ներկայացուցիչները, բացի այդ մեծ ուշադրություն են գրավում չինացիները, ովքեր ունեն սեփական տեխնիկա»,- ասել է ռուս հրամանատարը:
ՌԴ Զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ անցկացվող բանակային միջազգային խաղեր-2015-ն տեղի է ունենում օգոստոսի 1-15-ը: Իրենց վարպետությունն ուպրոֆեսիոնալիզմը ցուցադրում են 17 երկրների 57 խմբեր: Մրցույթն անցկացվում է 14 կատեգորիաներում, որում խաղարկվում են 480 խումբ մեդալներ:
«Տանկային բիաթլոն» մրցույթին մասնակցում է 39 անձնակազմ 13 երկրներից: Անհատական մրցարշավի տվյալներով` կորոշվեն լավագույն երեք տանկային անձնակազմերը և 8 թիմեր, որոնք հանդես կգան օգոստոսի 13-ին կիսաեզրափակչում:
Հայաստանի տանկիստները Ռուսաստանում անցկացվող բանակային խաղերում առաջին անձնակազմերի մրցարշավից հետո երրորդ տեղն են զբաղեցնում «Տանկային բիաթլոն» մրցույթի անհատական մրցաշարում: Առաջին տեղը գրավել է Ղազախստանի հավաքականը, երկրորդ տեղում Ռուսաստանի հավաքականն է: Օգոստոսի 4-ին տանկային բիաթլոնումավարտվել են երկրորդ անձնակազմերի բոլոր մրցարշավները, «Անհատական մրցարշավ» անվանակարգում պայքարում էին ինն անձնակազմեր: Առաջին երկու մրցարշավներին մասնակցել են Հայաստանի, Անգոլայի, Ռուսաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի եւ Չինաստանի թիմերը: Օրվա երկրորդ կեսին մրցարշավն ավարտել են Քուվեյթի, Ղրղզաստանի և Ղազախստանի տանկային անձնակազմերը:










