Թուրքիան 3,5 մլն տուփ ծխախոտ է առգրավել Վրաստանի հետ սահմանին
Թուրքիայի իշխանությունները Վրաստանի հետ սահմանին 7,9 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 3,5 միլիոն տուփ ծխախոտ են առգրավել: Այն երկրի պատմության մեջ այդ ապրանքի ամենախոշոր մաքսանենգ խմբաքանակն է: Այդ մասին հայտնել է Թուրքիայի առևտրի և մաքսային հարցերի նախարարությունը, գրում է РИА Новости-ն:
«Սարփիի հսկիչ-անցագրային կետում անցկացված գործողության ընթացքում կանխվել է երկիր ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր խմբաքանակով մաքսանենգ ծխախոտի ներմուծումը: Հինգ բեռնատար տեղափոխել է 22 միլիոն թուրքական լիրա (7,9 միլիոն դոլար) արժողությամբ 3,5 միլիոն տուփ ծխախոտ»,- ասված է նախարարության հայտարարությունւմ:
Հաղորդվում է, որ գործողությունը նախապատրաստվել է երեք ամսվա ընթացքում և իրականացվել է մաքսային հսկողության և մաքսանենգության դեմ պայքարի ծառայության աշխատակիցների կողմից։ Գործողության ընթացքում ձերբակալվել է 15 մարդ, այդ թվում՝ մաքսայինի 5 աշխատակից:










