«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռում ռումբի առկայության մասին գրություն է հայտնաբերվել
Թուրքական Turkish Airlines ավիաընկերության Ստամբուլ-Գազիանթեպ (Այնթապ) չվերթը հետաձգվել է պայթյունի վտանգի պատճառով։ Ինչպես հայտնում է տեղական հեռուստաընկերությունը՝ ուղևորատար օդանավը տեղափոխվել է անվտանգ գոտի, որտեղ զննում է իրականացվում։
Նախաթռիչքային պատրաստությունների ժամանակ բորտուղեկցորդները նստատեղերից մեկի տակ գրություն են հայտնաբերել, որում ասվում է ինքնաթիռում ռումբի հնարավոր առկայության մասին։ Այդ մասին անմիջապես հաղորդվել է ոստիկանությանը։
Այժմ մասնագետներն ուսումնասիրում են օդանավը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։










