Բրյուսելում ստուգում են «Միզող տղայի» իսկությունը

14:36 • 06.08.15

Բրյուսելի ազատ համալսարանից մի խումբ գիտնականներ սկսել են ստուգել Բելգիայի մայրաքաղաքի ամենահայտնի զբոսաշրջային խորհրդանիշ «Միզող տղայի» իսկությունը, գրում է ria.ru-ն:

 

Բրոնզի խառնուրդի և կոռոզիայի ռենտգենյան ուսումնասիրության և լաբորատոր հետազոտության միջոցով փորձագետները մտադիր են պարզել, թե արդյոք Բրյուսելի թանգարանում ցուցադրվող արձանը պատրաստվել է 1619 թվականին՝ քանդակագործ Ժերոմ Դյու Կեսնոյի նախագծով:

 

Այսօր բելգիական մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար քաղաքի պատմական կենտրոնի երկու նեղ փողոցների խաչմերուկում ցուցադրված է քանդակի կրկնօրինակը: Մի քանի գողություններից հետո քաղաքի իշխանությունները որոշել են այլևս ռիսկի չդիմել: Օրիգինալն այժմ հուսալիորեն պահպանվում է Բրյուսելի պատմական Գրան պլաս հրապարակում գտնվող թանգարանում։