Հարավաֆրիկյան Հանրապետությունում գողացված մեքենան տիրոջն են վերադարձրել 22 տարի անց

14:25 • 06.08.15

Լուսանկարը՝ themindfulconsumer.com-ի

 

Հարավաֆրիկյան Հանրապետությունում գողացված մեքենան տիրոջն են վերադարձրել 22 տարի անց։

 

Հարավաֆրիկյան Հանրապետությունում բնակվող Դերեք Հուսեյնը գնել էր իր առաջին մեքենան 1993-ի փետրվարին, երբ 23 տարեկան էր, սակայն հոկտեմբերին նրա Toyota Corolla-ն գողացել էին, գրում է lenta.ru-ն։  

 

«Ես անմիջապես տեղեկացրի ոստիկանությանը, բայց նրանք չգտան մեքենան: Բացի այդ, ես չունեի մեքենայի ապահովագրություն, այդ պատճառով որևէ փոխհատուցում չեմ ստացել»,- պատմել է Հուսեյնը։



Նրա մեքենան վերադարձրել են 22 տարի անց, երբ ոստիկանությունից զանգահարել են Դերեքին և հայտնել, որ գա իր մեքենան տանելու։

 

45-ամյա Հուսեյնը վերցրել է իր մեքենան և զարմացել է դրա հրաշալի պահպանված վիճակից։