Դաղստանում շոգի պատճառով ձկներն ափ են նետվում
Կասպից ծովում ձկների զանգվածային անկումը կապված է շոգի հետ. Դաղստանում այժմ օդի ջերմաստիաճանը հասնում է 40 աստիճանի, իսկ ջրում՝ 28 աստիճանի, փոխանցում է Комсомольская правда-ն։
«Մեր աշխատակիցներն ուսումնասիրել են ափ նետված սատկած ձկներին։ Հետազոտություններ են պատվիրել նաև դաշնային լաբորատորիայում։ Վարակիչ հիվանդություններ ձկների մոտ չեն հայտնաբերվել։ Մասնագետները փորձանմուշներ են վերցրել նաև ջրից, որտեղ սատկել են ձկները։ Նմուշներում չեն հայտնաբերվել թունավորումներ»,-նշել են ՌԴ Ձկնորսության դաշնային գործակալությունում։
Սատկած ձկների հոսք ծովի խորքերից Կասպից ծովում լինում է գրեթե ամեն տարի, սակայն՝ տարբեր քանակությամբ։ Դա կապված է ջրում թթվածնի մակարդակի նվազման հետ։
«Սատկում են հիմնականում բրամը և վոբլան։ Այդ ձկնատեսակները սառը ջուր են սիրում։ Նախորդ տարի ամռանը Դաղստանում ավելի զով էր, և այդ ձկնատեսակների զանգվածային անկում չի եղել»,- նշել են գերատեսչությունում։










