Եգիպտոսում ԻՊ-ի գրոհայինները սպառնում են սպանել Խորվաթիայից պատանդին

10:48 • 06.08.15

Եգիպտոսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպառնում են սպանել Խորվաթիայից պատանդի, եթե երկրի իշխանություները բանտերից չազատեն «մահմեդական կանանց», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես ասվում է չորեքշաբթի օրը ջիհադիստների կողմից հրապարակված տեսանյութում, նրանք մտադիր են իրականացնել իրենց սպառնալիքը, եթե Եգիպտոսի իշխանությունները 48 ժամվա ընթացքում չկատարեն իրենց պահանջը:

 

Ինչպես երևում է տեսանյութի բովանդակությունից, գրոհայինների մոտ պատանդ է պահվում 30-ամյա Թոմիսլավ Սալոպեկը, ում ջիհադիստները պատանդ են վերցրել հուլիսի 22-ին:

 

Խորվաթիայի արտգործնախարարությունում հաստատել են, որ Սալոպեկ ազգանունով երկրի քաղաքացիներից մեկն առևանգվել է Կահիրեում՝ աշխատանքի գնալու ճանապարհին: Նա CGG Ardiseis ֆրանսիական նավթագազային ընկերության աշխատակից է: