Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրով Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները եղել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի «ՍՈՍԵ» մանկապարտեզում: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպված այցի ընթացքում Երևանից ժամանած հյուրերը ծանոթացել են մանկապարտեզի առօրյային, ուսուցման մեթոդներին:
Պատվիրակության ներկայացուցիչները խոսել են նաև Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզներում աշխատանքների ընթացքի ու պարապմունքներն անցկացնելու մասին: Վարչական շրջանի ղեկավարի անունից մանկապարտեզի աշխատակազմին և երեխաներին նաև նվերներ են հանձնվել:










