Չօգտագործված ավելի քան 60 մլն դրամը կուղղվի գյումրեցի 8 ընտանիքի բնակպայմանների բարելավմանը
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Շիրակի մարզպետարանին հատկացված և 2015 թվականի հուլիսի 31-ի դրությամբ չօգտագործված միջոցներից 60 մլն 844 հազ. դրամն ուղղել Շիրակի մարզի բնակավայրերում բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված բազմազավակ, թվով 8 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավմանը:
Նախագիծը ներկայացրեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, այն ողջունեց վարչապետը՝ որակելով իբրև լավ նախագիծ:










