Երևանում հայտնաբերվել է ապօրինի շինարարության 7 դեպք

13:53 • 06.08.15

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել է ապօրինի շինարարության 7 դեպք, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

1-08 «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացվել է 5 ահազանգ, որոնց հետքերով տեղերում պարզվել է, որ իրականացվել են շինթույլտվություն չպահանջող աշխատանքներ:

 

Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 2 արձանագրություն է կազմվել:

 

Պատասխանատու կառույցներին հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը շինհրապարակներից դուրս եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ` թույլ տալով երթևեկը միայն մաքուր անվադողերով: