ԻՊ-ը մահապատժի է ենթարկել 19 աղջկա` գրոհայինների հետ սեռական հարաբերություններից հրաժարվելու համար

12:42 • 06.08.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է ի ցույց դնել իր դաժանությունը, որի դրսևորման հերթական դեպքը գրանցվել է իրաքյան Մոսուլ քաղաքում:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ քրդական աղբյուրի, իսլամիստները մահապատժի են ենթարկել 19 աղջկա, ովքեր հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ գրոհայինների հետ:

 

Ենթադրվում է, որ սպանված աղջիկները եզդի են եղել: Հայտնի է, որ նախքան մահապատիժը նրանք պահվել են որպես գերի:

 

Աղբյուրը հավելում է, որ վերջերս ահաբեկչական խմբավորումը տարածել էր շոկային գնացուցակ, որում նշված էին եզդի և քրիստոնյա կին գերիների վաճառքի գները:

Barbaric: ISIS fanatics have reportedly executed 19 women (file photo) for refusing to have sex with its fighters

Enslaved: A UN envoy investigating Islamic State's vile sex trade says 'girls get peddled like barrels of petrol' (file photo purports to show captured girls in ISIS territory)