Թուրքիայում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով ռուսաստանցի զբոսաշրջիկներ են զոհվել
19:55 • 06.08.15
Թուրքիայի Քեմեր հանգստվայրի մերձակայքում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել, որում ռուսաստանցի զբոսաշրջիկներ են զոհվել:
«ՌԻԱ Նովոստի»-ն` հայտնում է, որ ըստ ականատեսների` բազմաթիվ զոհեր կան: ԶԼՄ-ները առայժմ հաստատում են 4 հոգու զոհվելը:
Ականատեսները մանրամասնել են նաև, որ զբոսաշրջիկների ավտոբուսը քիչ է մնացել ձորն ընկնի:
Placeholder










