Ղրղըզստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ անդամ
Ղրղըզստանը պաշտոնապես դարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամը: Համապատասխան հաղորդագրությունը օգոստոսի 6-ին տարածել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
Ինչպես նկատում է France Presse գործակալությունը` Բիշքեկը դեռևս դեկտեմբերին ստորագրել էր ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, որը հանդիսանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարևորագույն նախաձեռնություններից մեկը:
ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015-ի սկզբին: Միությունը կոչված է ուժեղացնելու համագործակցությունը անդամ երկրների միջև: Ղրղըզստանը դարձավ հինգերորդ պաշտոնական անդամը` միանալով Հայաստանին, Ղազախստանին, Բելառուսին և Ռուսաստանին:










