ՀԱԱՊԱ-ի գալա-ընթրիքի ժամանակ Սերգեյ Լավրովը դարձել է «Սերյոժա»
Կուալա Լումպուրում երեկ ավարտվել է Ռուսաստան-ՀԱԱՊԱ (Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության առաջին օրը, գրում է Комсомольская правда-ն։
Գալա-ընթրիքի ժամանակ ռուս նախարարը նստել է սեղանի շուրջ, որի վրա դրված է եղել «Seroja» (Սերյոժա) գրառմամբ ցուցանակ։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխտնօրեն Մարիա Զախարովան։
«Կուալա Լումպուրում ավարտվել է ՀԱԱՊԱ անվտանգության հարցերով տարածաշրջանային համաժողովի նախարարական նիստը։ Առաջին օրն արդյունավետ էր, իսկ վերջաբանը՝ խոսուն։ Մալայզիական ավանդական վերնաշապիկներով լուսանկարվելուց հետո բոլոր պատվիրակությունները մասնակցել են ոչ պակաս ավանդական ընթրիքի։ Սեղանը, որի մոտ նստած է Լավրովը, զարդարում է «Seroja» ցուցանակը»,- գրել է Զախարովան։










