Հնդկաստանը մասամբ կվերացնի պոռնոկայքերի համար սահմանված արգելքը

14:15 • 06.08.15

Լուսանկարը՝ Prabhat Kumar Verma / Zumapress / Global Look-ի

 

Հնդկաստանի կառավարությունը խոստացել է մասամբ վերացնել ինտերնետային պոռնոկայքերի համար սահմանված արգելքը, գրում է The Guardian-ը։

 

Նման որոշման հիմք է հանդիսացել հանրային խիստ քննադատությունն այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել էր 857 պոռնոկայքերի արգելափակման մասին։

 

Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ակտիվիստները մեղադրել են կառավարությանը գրաքննության և հիմնարար ժողովրդավարական սկզբունքները խախտելու համար։

 

Նրանք հայտարարել են, որ Հնդկաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատ մուտք ունենա ցանկացած բովանդակություն ունեցող կայք, որը նրան հետաքրքրում է, և որ կառավարությունն իրավունք չունի միջամտելու քաղաքացիների մասնավոր կյանքին։ 

 

Կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարար Ռավի Շանքար Պրասադն ասել է, որ արգելքը կհանվի մասամբ, քանի որ մանկական պոռնոգրաֆիա պարունակող կայքերը կշարունակեն արգելված մնալ։