Ռուսաստանում ԵՄ-ից կեղծ հավաստագրերով ներմուծված 73 տոննա միրգ կոչնչացնեն
Լուսանկարը՝ depositphotos.com-ի
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», ռուս-բելառուսական սահմանին առգրավել է 73 տոննա դեղձ և նեկտարին, որոնք տեղափոխել են երեք բեռնատար մեքենաներ՝ կեղծ բուսասանիտարական հավաստագրերով, գրում է rg.ru-ն։
Ներկայացված բուսասանիտարական հավաստագրերն իբրև տրամադրվել են Թուրքիայում, սակայն հետագայում պարզվել է, որ դա իրականությանը չի համապատասխանում։
Առգրավված միրգը Ռուսաստանը պատրաստվում է ոչնչացնել։
Համաձայն ՌԴ նախագահի 2015-ի հուլիսի 29-ի հրամանագրի՝ այն ապրանքները, որոնք կեղծ հավաստագրերով ներմուծվել են Եվրամիությունից՝ ենթակա են ոչնչացման։










