Թաիլանդը հավանություն է տվել զբոսաշրջիկների համար վեցամսյա բազմակի վիզաների ներմուծմանը

13:45 • 06.08.15

Թաիլանդի իշխանությունները հավանություն են տվել զբոսաշրջիկների համար վեցամսյա բազմակի վիզաների ներմուծմանը, գրում է gazeta.ru-ն:

 

Կես տարի ժամկետով այդ վիզաները կարժենան 5 հազար թաիլանդական բատ (մոտ 142 դոլար): Ճանապարհորդներին մեկանգամյա մուտքն արժենում է 1 հազար թաիլանդական բատ:

 

Բազմակի վիզաների մասին որոշումն ուժի մեջ կմտնի Թաիլանդի կառավարական թերթում համապատասխան փաստաթղթի պաշտոնական հրապարակումից 60 օր անց:

 

Թաիլանդի զբոսաշրջության և սպորտի նախարար Կոբկարն Վատանավրանգկուլը հայտարարել է, որ նման վիզաների ներմուծումը կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանը։