Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Յանուկովիչին հարցաքննության է կանչել

11:13 • 06.08.15

Լուսանկարը՝ RIA News-ի

 

Ուկրաինայի գործադիր իշխանության կենտրոնական մարմինների պաշտոնական «Урядовий кур'єр» հրատարակությունը հրապարակել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղղված Գլխավոր դատախազության ծանուցագիրը: Համապատասխան ծանուցագիրը հրապարակվել է օգոստոսի 6-ի համարում, գրում է Украинская правда-ն:

 

Նշվում է, որ Յանուկովիչն օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրվում է Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության:

 

Հայտնի է, որ հուլիսի 27-ին Կիևի դատարանը թույլ է տվել Գլխավոր դատախազության կողմից Յանուկովիչի նկատմամբ հեռակա հետաքննության անցկացումը:

 

Նշենք, որ 2014-ի փետրվարին Ուկրաինայում հեղափոխությունից հետո Յանուկովիչը լքել է երկիրը և այժմ գտնվում է Ռուսաստանում։