Երևանի բոլոր վարչական շրջաններում երկհերթ ոռոգում է իրականացվում

16:48 • 06.08.15

Աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է երկհերթ, ոռոգումը տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Շենգավիթ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առանձին հատվածներում գործընթացն ապահովվում է թվով 4 խորքային հորերից մղվող ջրերով։


Մայրաքաղաքում պահպանվում է նաև հրդեհավտանգ իրավիճակը, որից  զերծ մնալու համար Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները  համագործակցում են ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ:

 

Հնարավոր հրդեհների հավանականությունը նվազեցնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հրդեհավտանգ հատվածներում ժամանակավորապես արգելվել են  հրավառությունները:

 

Դրան զուգահեռ արգելվել է նաև չոր խոտի այրումը: Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են նաև համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները: